Քաղաքականություն

ԵԽԽՎ պատվիրակությունների շատ ներկայացուցիչներ Հայաստանում կմասնակցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ պատվիրակությունների շատ ներկայացուցիչներ Հայաստանում կմասնակցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շատ պատվիրակությունների ներկայացուցիչներ Հայաստանում կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: «Այս պահին կդժվարանամ ասել, թե քանիսը կամ որ պատվիրակությունները կմասնակցեն, որովհետև այդ օրերին` ապրիլի 20-24-ը լինելու է վեհաժողովի հերթական նստաշրջանը, ինչը որոշակիորեն կխանգարի շատ պատվիրակների՝ այդ օրերին Հայաստանում լինելու և իրենց տուրքը մատուցելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նաղդալյանը:

Այնուամենայնիվ, Հերմին Նաղդալյանը վստահեցրեց, որ շատերը կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջացառումներին, իսկ շատերն էլ ինչ-որ ձև գտնելու են մի քանի օր առաջ կամ հետո Հայաստան այցելելու և այդ կերպ Ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց տուրքը մատուցելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում