Ստամբուլի հայերը ստացել են Շիշլիի հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Շիշլի թաղամասում 700 մլն թուրքական լիրա (շուրջ 286 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ պատմական հայկական գերեզմանատան տարածքի սեփականության իրավունքը 80 տարի անց վերադարձվել է Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը:

Հայկական պատմական գերեզմանատունը զբաղեցնում է 41 հազար 950 քառակուսի մետր տարածք: Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը Շիշլիի հայկական Գրեգորյան գերեզմանատան տարածքի վերադարձի համար Հիմնադրամների գլխավոր վարչությանը դիմել էր դեռևս 2011 թվականին: Հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Սիմոն Չեքեմը նշել է, որ կայացված որոշումն իրենց շատ է ուրախացրել: Թեպետ նախկինում գերեզմանատան սեփականության փաստաթղթերը չեն եղել հայերի մոտ, սակայն մինչ օրս հենց այստեղ են թաղվել հայկական համայնքի ներկայացուցիչները:

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը 2012 թվականին Շիշլիի` 40 հազար 500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հայ կաթոլիկների գերեզմանատունը վերադարձրել էր Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին, իսկ 42 հազար քառակուսի մետր զբաղեցնող մեկ այլ տարածք, որի մեջ է եղել նաև Զեյթինբուրնուի մարզադաշտը, վերադարձրել էր Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամին:

Հայերեն

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի