Ապարան-Քուչակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 5 տուժածներից երկուսը Վրաստանի քաղաքացիներ են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 29-ին` ժամը 12.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 18 կմ-ում բախվել են «ՎԱԶ 2110» մակնիշի 06 SL 249 պ/հ և «Մերսեդես» մակնիշի (բեռնատար) GUU-529 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ, որտեղից Երևանի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի (ծնված 1973թ.) առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.-ի (ծնված 1980թ.) և Ա.-ի (ծնված 1990թ.) Մ-ը` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բ. (ծնված 1956թ.) և ուղևոր Լ. (ծնված 1956թ.) Ծ.-ին (Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Ապարա քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին