Facebook-ը տարվա ընթացքում զուտ շահույթի գրեթե կրկնակի աճ Է արձանագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի զուտ շահույթը, 2014 թվականի 4-րդ եռամսյակի տվյալներով, կազմել Է 701 մլն դոլար՝ 2013 թվականի ցուցանիշի համեմատությամբ աճելով 34 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության նյութերում:

Դրա հետ մեկտեղ ամբողջ 2014 թվականի ընթացքում Facebook-ը զուտ շահույթն ավելացրել Է գրեթե կրկնակի (93 տոկոսով)՝ մինչեւ 2,9 մլրդ դոլար:

Ընկերության հասույթը 4-րդ եռամսյակում 49 տոկոս աճ Է արձանագրել եւ կազմել Է 3,85 մլրդ դոլար: 2014 թվականի արդյունքներով՝ ընկերությունն ստացել Է 12,47 մլրդ դոլարի հասույթ՝ այն մեկ տարի առաջվա համեմատությամբ ավելացնելով 58 տոկոսով:

Եռամսյակային հասույթի մեծ մասը բաժին Է ընկնում գովազդից ստացված եկամուտներին: Այդ սեգմենտում հասույթը կազմել Է 3,59 մլրդ դոլար: Ընդսմին ընկերությունը նշում Է, որ գովազդային հասույթի 69 տոկոսը բաժին Է ընկնում շարժական գովազդին:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 2014 թվականի արդյունքներով՝ Facebook-ի լսարանը 2013 թվականի համեմատությամբ աճել Է 18 տոկոսով եւ հասել 890 մլն օգտատերերի, որոնցից 745 միլիոնը շարժական օգտատերերն են: Ինչ վերաբերում Է շարժական օգտատերերի ամսական լսարանին, ապա 2014 թվականին այդ ցուցանիշն ավելացել Է 26 տոկոսով եւ կազմել 1,19 մլրդ մարդ:

Facebook-ը աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն Է՝ 212 մլրդ դոլար կապիտալացմամբ: Ընկերությունը 2004 թվականին հիմնել Է Մարկ Ցուկերբերգը:

Հայերեն Русский

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին

COP17. պաշտոնական բացման համերգային ծրագիր

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը