Հայոց ցեղասպանության չճանաչումը հանգեցրեց Հոլոքոստին և նոր ցեղասպանությունների. Հայաստանի հրեական համայնքի առաջնորդներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթանասուն տարի առաջ, հունվարի 27-ին ազատագրվեց գերմանական նացիստական համակենտրոնացման և մահվան ամենամեծ ճամբարներից մեկը Աուշվից-Բիրկենաուն: Այդ օրը նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր, որի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում հրեական համայնքի հետ միասին հանդիսավոր արարողությամբ հարգանքի տուրք մատուծեցին զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ծաղկեպսակ դրեցին Հոլոքոստի նվիրված հուշարձանին: Իսկ Հայաստանի ազգային գրադարանում Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վավերագրական դրվագները պատկերող պաստառներ, գրքեր, հրատարակություններ, տեղակատուներ ցուցադրվեցին:

«Հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակինˋ միջազգային այս օրը մեզ հնարավորություն է տալիս վերահաստատել միջազգային հանրության հանձնառությունըˋ քայլեր ձեռնարկելու հակասեմականության, ռասայական խտրականության, անհանդուրժողականության դեմ և թույլ չտալու, որ ապագայում նման բռնություններ տեղի ունենան»,- նշեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն:

Համատեղ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի հրեական համայնքի առաջնորդներըˋ«Մենորա» կենտրոնի նախագահ Վիլի Վայները, Հայաստանի հրեաների գլխավոր րաբբի Գերշ Բուրշտեյնը և Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

«Վերջին շրջանում մենք ականատեսը եղանք նացիզմի, հակասեմականության վերածննդին, ահաբեկչության և բռնությունների տարածմանը, որի ցավալի օրինակն է մի շարք պետությունների կողմից չդատապարտված և չճանաչված, անցած դարի սկզբում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը, որը հետագայում հանգեցրեց Հոլոքոստի և նոր ցեղասպանությունների իրականացմանը: Ի նկատի ունենալով համանանման ճակատագիր ունեցող երկու ժողովուրդների պատմական ժառանգությունըˋ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի պատմության այս հրեշավոր փաստերը երբեք չկրկնվեն: Միջազգային հանրության անթույլատրելի լռությունը և անտարբերությունը մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործության հանդեպ, ինչպես նաև ցանկացած ցեղասպանական ակտի նպատակուղղված հերքումը հող է նախապատրաստում աշխարհում կրոնական և ազգային հողի վրա նոր բռնությունների համար: Միջազգային հանրությունը բացարձակ համերաշխություն պետք է հայտնի բոլոր ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Երկակի ստանդարտների քաղաքականությունը և համերաշխության բացակայությունն այսօր հանգեցնում են նրան, որ մենք մշտապես բռնությունների նոր ալիքների, այլատյացության և ահնադուրժողականության դրսևորումների ականատեսն ենք դառնում»,- հայտարարությունն ընթերցեց Ռիմա Վարժապետյանը:

Այս տարվա հիշատակի օրվա թեման էր «Հոլոքոստը վերապրած մարդկանց ազատությունը, կյանքը և ժառանգությունը»: Այդ նպատակով ցուցադրվեցին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի պատրաստած ֆիլմերըˋ հիմնված վերապրածների և վետերանների վկայությունների վրա:

Հայերեն English Русский

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները