Արամ Ջուլֆալակյանն ուզում է հայաստանյան հաջողությունը կրկնել աշխարհի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային չեմպիոն Արամ Ջուլֆալականը մեծ ակնկալիքներ ունի աշխարհի մեծահասակների առաջնությունից:

«Շատ դժվար էր, ամեն դեպքում երկար տարիներ փորձում էի դառնալ Հայաստանի չեմպիոն և վերջապես առաջին անգամ դարձա մեծահասակների չեմպիոն: Ուրախ եմ և հույս ունեմ նույնը կրկնել աշխարհի առաջնությունում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Խոսելով անցած տարվա չեմպիոն, Միհրան Հարությունյանի մասին, ով առաջնության առաջին օրը վատառողջ լինելու պատճառով չմասնակցեց այս առաջնությանը, 66 կգ քաշային կարգի չեմպիոնը փաստեց. «Եթե ուզում ես չեմպիոն դառնալ, միանշանակ պատրաստվում ես բոլորի դեմ մենամարտերին: Հատկապես, երբ գիտես, որ դիմացինդ նախորդ տարվա Հայաստանի չեմպիոնն է: Շատ կարևոր է, որ դու ունակ ես լավ մենամարտեր անցկացնել նաև արտասահմանում»:

Այս առաջնության ժամանակ Արամին իր աջակցություն էր ցուցաբերում աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, ով շատ բուռն էր արձագանքում եղբոր յուրաքանչյուր հնարքին: «Վերջին 10-15 տարում մենք միշտ միասին ենք մարզվում, հավաքների մեկնում: Աջակցության հարցում նույնն էլ ես եմ անում, երբ ազատ եմ, օգնում եմ իրեն, բայց բնական է, որ նա ավելի փորձառու է»,-շեշտեց Ջուլֆալակյան կրտսերը:

66 կգ քաշային կարգում հիմնական ֆավորիտներից մեկը` Հայաստանի չեմպիոն Միհրան Հարությունյանը, չկարողացավ մասնակցել կշռման արարողությանը` վատառողջ լինելու պատճառով: Հարությունյանը բժշկի կարգադրությամբ հոսպիտալացվեց: Այս քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արսեն Ջուլֆալակյանի եղբայրը` Արամ Ջուլֆալակյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Գոռ Սիրեկանյանը, իսկ երրորդ տեղում էին Սուրեն Հարությունյանը և Ավետիք Գրիգորյանը:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը