Առողջապահության նախարարությունը հետամուտ է լինելու Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիավնդների բուժմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հետամուտ է լինելու, որ «Քաջարանի բժշկական կենտրոնում» հեպատիտ C-ով վարակված հիավնդները համապատասխանև անվճար բուժում ստանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հունվարի 23-ին այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

Նրա խոսքովˋպետական աջակցությունից բացի, Քաջարանի կոմբինատը, որի աշխատակիցներից են ներկայումս հայտնի ութ վարակակիրների մի մասը, պայմանագիր ունի «Քաջարանի բժշկական կենտրոնի» հետ, որի շրջանակներում կոմբինատը նրանց ապահովագրել է:

ՀՀգլխավոր վարակաբան Արա Ասոյաննիր հերթին հայտնեց, որ առողջապահության նախարարի անձնական ջանքերով հնարավոր է եղել գտնել ֆինանսական միջոցներ քրոնիկ հեպատիտ C-ով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը հոգալու համար: Իսկ սուր հեպատիտ C-ով վարակված հիվանդները կարող են բուժվել Կապանի և այլ բժշկական կենտրոնների հիվանդանոցներումˋ պետական պատվերի շրջանակներում:

Առողջապահության նախարարությունը արյան նմուշներ է վերցվել թե 2014 թվականին «Քաջարանի բժշկական կենտրոնում» վիրահատված 191 քաղաքացիներից, թե բուժանձնակազմի այն աշխատակիցներից, ովքեր գործ ունեն արյան կամ վիրաբուժական գործիքների հետ և կարող են հնարավոր վարակակիր լինել: «Վիրուսի առկայությունը դեռ չի նշանակում, որ մարդը հիվանդ է: Մասնագիտական փորձը ցույց է տալիս, որ հեպատիտ C-ով վարակված այն պացինենտները, ում մոտ հիվանդությունը սրված վիճակով է ընթանում, նրանց մոտ վիրուսն ինքնաբերաբար է վերանում, նրանց հիվանդությունն այլևս չի անցնում հաջորդ փուլ, որը կոչվում է քրոնիկական վիրուսային հեպատիտ»,- պարզաբանեց գլխավոր վարակաբանը:

«Քաջարանի բժշկական կենտրոնում» վիրահատված ութ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է հեպատիտ C-ով վարակվածություն։ Հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադրին` Սյունիքի մարզպետարանին: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վիրահատարանները փակվել են։

«Քաջարանի բժշկական կենտրոնում» լաբորատոր հետազոտությունների արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել էին շեղումներ:

ՀՀ առողջապահարության նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո Արմեն Մուրադյանն իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարել է բժշկական ծառայությունների որակի և անվտանգության ապահովումը: Առողջպահական համակարգում որակի և անվտանգության ապահովման ուղղությամբ այս ընթացքում համակողմանի աշխատանքներ են իրականացվել. կանոնակարգվել են գործող նորմատիվներ ու չափորոշիչներ, խստացվել են պետական պատվերի տեղադրման պայմանները, ընդունվել են նոր որոշումներ ու ծրագրեր:

Հայերեն