Գյուղատնտեսության նախարարությունը և իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերությունը հուշագիր կստորագրեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման և ագրոբիզնեսի կազմակերպման ոլորտում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է համագործակցության ծավալումը և գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձի կիրառումը: Կազմակերպության փոխնախագահ Անտոնիո Լուկեն նշել է, որ ընկերությունը շահագրգռված է Հայաստանում գործունեություն սկսելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում: Զրուցակիները քննարկել են հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև ագրոբիզնեսի կազմակերպման ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և իսպանական իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության միջև, որով կողմերը կվերահաստատեն համագործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան