Սերյոժա Ավետիսյանին փրկելու համար արվել է հնարավորը. Արմեն Մուրադյան

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գյումրեցիներին վստահեցրեց, որ արվել են բոլոր հնարավոր ու անհնար թվացող գործողությունները՝ փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկելու համար, բայց, ավաղ, հնարավոր չեղավ փրկել նրան: Այս մասին հունվարի 20-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի համար կատարվող հոգեհանգստի կարգից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց նախարարը:

«Յոթ օր ու յոթ գիշեր պայքար է եղել մեր փոքրիկի համար: Աշխարհի բոլոր լուրջ բժշկական կենտրոնները միավորվել էին, այդ թվում` մեր ռուս գործընկերներն ու հայաստանցի առաջատար բոլոր բժիշկները, բայց այդ՝ յոթ օր ու յոթ գիշերվա պայքարի ընթացքում չհաջողվեց կայունացնել վիճակը: Մենք բոլորս, կարող եմ ասել, որ ոչ միայն սգում ենք, այլ նաև շատ անձնավորված ենք ընդունել այս կորուստը»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարն` ավելացնելով, որ արդարությունը պետք է լինի անխուսափելի եւ լիարժեք:

«Ոչ որպես ՀՀ քաղաքացի, այլ նաև մարդ՝ խորապես սգում եմ մեր ժողովրդի հետ միասին, եւ կարծում եմ, որ արդարադատությունը պետք է լինի անխուսափելի եւ լիարժեք»,- ավելացրեց Արմեն Մուրադյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան