Արամ Ա Կաթողիկոսը Բշարա Ռայի հետ քննարկել է Լիբանանի նախագահի ընտրության վերաբերյալ հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսը հունվարի 20-ի առավոտյան հանդիպել է Լիբանանի Մարոնի համայնքի հոգևոր պետ Բշարա Ռայ Պատրիարքի հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտական կայքից: Հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել է Լիբանանի նախագի ընտրությանն առնչվող հարցեր:Երկու հոգևոր պետերը անհրաժեշտ են համարել նախագահական շուտափույթ ընտրության կազմակերպումը:
Ավելի վաղ՝ հունվարի 17-ին, Լիբանանի վարչապետ Թամամ Սալամն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին: Վարչապետի և Վեհափառ Հայրապետի միջև ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր: Մասնավորապես, քննարկումներ են ընթացել տարածաշրջանի և հատկապես Լիբանանի այժմյան կացության, կառավարության աշխատանքներին և Լիբանանի նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: