Սփյուռք

Լիբանանի վարչապետն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

Լիբանանի վարչապետն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը հունվարի 17-ի երեկոյան այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Վարչապետի և Վեհափառ Հայրապետի միջև ավելի քան մեկ ժամ տևած մտերմիկ զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր: Մասնավորապես քննարկումներ են ընթացել տարածաշրջանի և հատկապես Լիբանանի այժմյան կացության, կառավարության աշխատանքներին և Լիբանանի նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Վեհափառ Հայրապետն ընդունել էր «Հըզբոլլահը» ներկայացնող բարձրաստիճան պատվիրակություն, որը գլխավորում էր շարժման քաղաքական հանձնախմբի նախագահը: Հանդիպմանը ներկա էր եղել նաև հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Բագրատունին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լիբանանի ներկա իրավիճակը և շեշտվել է շուտափույթ նախագահ ընտրելու անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում