Քաղաքականություն

Հակառակորդի գործողությունները կարժանան ՀՀ ԶՈՒ խիստ պատասխանին. Սերյան Օհանյան

2 րոպեի ընթերցում

Հակառակորդի գործողությունները կարժանան ՀՀ ԶՈՒ խիստ պատասխանին. Սերյան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե հհակառակորդը հայ-ադրբեջանական սահմանին 2015թ. շարունակի լարվածությունը, ՀՀ զինված ուժերիխիստգործողությունները նույնպես շարունակական կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հակառակորդն իր որդեգրած գործողությունների ձևերից չի ուզում հրաժարվել: Անընդհատ լարվածություն են ուզում ստեղծել շփման գծում՝ չհասկանալով, որ հարցի լուծման հիմնական տարբերակը մենք տեսնում ենք միայն ու միայն խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, վստահության մթնոլորտում: Մենք ինքներս չենք ցանկացել լարվածություն ստեղծել: Եթե միջազգային կառույցների խոսքն ազդեցություն չունի, միակ զսպման մեխանիզմը զինված ուժերի գործողություններն են: Ի սեր Աստծո, եթե դուք չեք ուզում խաղաղություն, ապա մենք պարտադրված ենք պատասխանել, շատ դեպքերում անգամ խիստ պատասխաններ տալ»,- ընդգծեց նախարարը։

Անդրադառնալով հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ ներկայացրած 7 կետից բաղկացած հրամանինˋ նախարարը նշեց, որ ՀՀ ԶՈՒ միջին և ստորին օղակների հրամանատարներին՝ հակառակորդի նկատմամբ ինքնուրույն կանխարգելիչ գործողություններ իրականացնելու թույլտվությունն ուղղված է գործողությունների կատարելագործմանը:

«Հրամանատարների գործողություններին ազատություն տալը հնարավորություն է ստեղծելու նախահարձակ լինել»,- պարզաբանեց Օհանյաննˋ ընդգծելով, որ բարձր է գնահատում սահմանին և շփման գծում մեր հրամանատարների ցուցաբերած համարձակությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում