Մոսկվայում կայանալիք համաժողովից հրաժարվելու դեպքում սիրիական ընդդիմությունը շատ բան կկորցնի. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմության կողմերը, որոնք, հնարավոր է, հրաժարվեն Մոսկվայում կայանալիք սիրիական ճգնաժամի վերաբերյալ հանդիպումից, շատ բան կկորցնեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բուրունդիի Հանրապետության իր գործընկեր Լորան Կավակուրի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով առաջիկայում կայանալիք հանդիպման վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ նրանք, ովքեր կորոշեն չմասնակցել բանակցություններին, կկորցնեն իրենց դիրքեր բանակցային ողջ գործընթացում: Լավրովը դրական ակնկալիքներ ունի կայանալիք հանդիպումից, ինչպես նաև կարծում է, որ հանդիպմանը լավ կազմ կներկայանա:

Նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Բուրունդիի կարծիքները շատ հարցերում համընկնում են: Նրանք հանդես են գալիս միջազգային նորմերի պահպանման դիրքերից, հարգում են պետությունների ինքնիշխանությունը, դեմ են պետությունների ներքին գործերի միջամտությանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը նշել էր, որ Սիրիայի ընդդիմությանը հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք համաժողովին, որը նախատեսված է անցկացնել հունվարի 26-29-ը ժամանակահատվածում:

Նա հույս է հայտնել, որ Սիրիայի արտաքին ընդդիմությունը կընդունի հրավերը և կմասնանցի համաժողովին:

Նախատեսված է, որ հունվարի 28-ին տեղի կունենա հանդիպում սիրիական ընդդիմության և սիրիական կառավարության միջև:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով