Դեպի «Գարեգին Նժդեհ» կայարան երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքը ոչ թե խափանվել է, այլ ժամանակավորապես դադարեցվել է դեպի «Գարեգին Նժդեհ» կայարան ուղղությամբ երթեւեկությունը: Պատճառն այն է, որ վերոնշյալ կայարանում սնուցող բարձրավոլտ էներգահոսանքալարի խափանում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել է այդ ուղղությամբ աշխատանքը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ «Բարեկամություն» կայարանից մինչեւ «Սասունցի Դավիթ» կայարանը մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով, իսկ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Գարեգին Նժդեհ»` ժամանակավորապես մեկ ուղղությամբ:

«Այս պահի դրությամբ մասնագետներն դեպքի վայրում են եւ իրականացնում են համապատասխան աշխատանք: Առնվազն մեկ ժամվա ընթացքում մետրոպոլիտենի բնականոն ընթացքը կվերականգնվի»,- տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանից:

Հայերեն

Վրաստանի վարչապետը շնորհավորել է երկրի բնակչությանը Դավիթ Շինարարի հիշատակի օրվա առթիվ

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմով պատմելը եղել է Նոնո Սարգսյանի երազանքը

Իսլամական հեղափոխության առաջնորդը Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարների հետ

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան

Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հայտնաբերվել է 1 քաղաքացու դի