Ուրուգվայի ԱԳ նախարարը կոչ է արել ճանաչել ԼՂ անկախությունը

2 րոպեի ընթերցում

ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն կոչ է արել միջազգային մակարդակով ճանաչել ԼՂ անկախությունը` հենվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասբարեզ» պարբերականը, նման հայտարարություն ԱԳ նախարարը կատարել է հունվարի 4-ին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի անդամները` քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, որոնք արժանացել են նախարարի խիստ քննադատությանը:

Հանդիպմանը Ալմագրոն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը խաղաղ բանակցությունների հիման վրա` հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«2011թ. սեպտեմբերին Ուրուգվայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ուրուգվայը սկսել է լուրջ վերլուծություն կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ, որպեսզի պետական որոշում ընդունի այդ հարցի առնչությամբ»,- հանդիպմանն ասել է Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամները` հավելելով, որ այդ օրվանից անցկացվել են հանդիպումներ եւ Ուորգւվայի պետական բարձրաստիճան դեմքերը հարցի առնչությամբ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ Ուրուգվայում գործող երկու երկրների դեսպանների հետ: Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ եւ ԼՂՀ ժողովուրդների Սուրբ ծնունդը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում ԼՂ-ն կստանա միջազգային ճանաչում:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը