Տնտեսություն

Վլադիմիր Պուտինը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց «Ռոսիա 1» (Россия 1) հեռուստաընկերությունը:

Մոսկվայում դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո կմեկնարկի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ամբողջացման մասին: 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրն անցել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով: Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1-ից: Հաջորդ իսկ օրը Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում