Հայկական օժիտին բնորոշ իրերն ամփոփվել են մեկ ցուցահանդեսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց «Օժիտ. ժանյակազարդ հուշեր ծննդավայրից» ցուցահանդեսը: Հայկական ավանդական օժիտի տարրերն ամփոփող ցուցահանդեսին ներկայացված է 19-րդ դարի վերջին և մեր օրերում ստեղծված հագուստեղեն, տարբեր ձեռագործ իրեր, բարձեր, ծածկոցներ, սփռոցներ, հին լուսանկարներ և այլն:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ցուցահանդեսի բացմանըմ նշեց, որ ցուցահանդեսը կազմակերպելիս մտածում էին, որ այն չլինի ստանդարտ և սովորական:

«Որոշեցինք Ցեղասպանության էությունը ներկայացնել մի քանի կանանց ճակատագրերով` կանայք, ովքեր ունեցել են ծննդավայր, որտեղ փորձել են ստեղծել իրենց օժիտը, հետո, իրադարձությունների բերումով, բռնել են գաղթի ճանապարհը: Ով էլ կարողացել է, իր հետ է վերցրել իր օժիտից ինչ-որ բան: Հետո այդ կանայք իրենց օժիտը փոխանցեցին սերնդեսերունդ»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նարինե Թուխիկյանը:

Թանգարանի տնօրենի խոսքով՝ իրենք որոշել են ներկայացնել տարբեր կանանց իրերը՝ նպատակ ունենալով ստեղծել փոքրիկ խմբակներ և ծանոթացնել ցանկացողներին իրենց նախնիների ասեղնագործության կամ ժանեկագործության հմտություններին:

Նաիրի Թաջիրյանի ընտանեկան հավաքածուի պատմությունը սկսվում է 1919 թվականից: Նրա ծնողները Ցեղասպանության հետևանքով դարձել են տարագիրներ, իսկ նրա մայրը ժամանակին վաճառել է իր ձեռագործ աշխատանքները և ստացված գումարը նվիրաբերել բարեգործական նպատակների:«Ես էլ սովորել եմ որոշ բաներ իմ մայրիկից, օգնել եմ նրան, սկսել եմ զբաղվել ձեռագործով: Երբ ամուսնացա, մայրս բոլոր ձեռագործ աշխատանքներն ինձ տվեց: Ես էլ իմ աղջկան փոխանցեցի հավաքածուն»,- նշեց Թաջիրյանը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածը կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայերեն

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ում կոչ են արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը

Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 8 տոկոսով

TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան. օրակարգի կարևոր թեմաներից է լինելու ԵՄ շուկաներ հայկական գյուղմթերքի արտահանման դյուրացումը

Եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն. Փաշինյան

Վարչապետն անդրադարձել է «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև կնքված համաձայնագրին

Հայաստանում ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ բերելու է Ադրբեջանում հայելային արձագանքի. Փաշինյան

Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո