Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ օծվել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովվապետական այցով Աբու Դաբիում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-ին այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ավանդական աղուհացի օրհնությունից հետո դեսպանատան պարտեզում տեղի է ունեցել ծառատունկ: Իր խոսքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը բարի գալուստ է մաղթել Նորին Սրբությանը: Դեսպանն անդրադարձել է Արամ Ա. կաթողիկոսի ազգանվեր գործունեությանն ու նշել, որ անձամբ է ճանաչում Վեհափառին 25 տարուց ի վեր, ինչպես նաև քաջածանոթ է նրա ազգանվեր գործունեությանն ու ձեռնարկներին:

Իր հերթին Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և սրբազան վայր` իր հողով ու մշակույթով, իր արժեքներով և ձգտումներով: Ըստ Վեհափառի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր թեմերով այս գիտակցությամբ ու հանձնառությամբ է շարունակում գործել: Արամ Ա կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ԱՄԷ-ի և Կատարի հայերին` դեսպանության ծրագրերին աջակից լինելու համար: Բարձր գնահատելով դեսպանի և դեսպանության անձնակազմի աշխատանքը` Վեհափառն օրհնել է դեսպանությունը` իր բարեմաղթանքները հայտնելով դեսպանության ծրագրերի իրագործմանը:

Դեկտեմբերի 12-ին հանդիսավոր պայմաններում կաթողիկոսն օծել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Օծման արարողությանը ներկա են եղել ԱՄԷ-ում բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նույն օրը` երեկոյան, Աբու Դաբիի «Սենթ Ռեջիս» հյուրանոցում տեղի է ունեցել ընդունելություն` Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման կապակցությամբ:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո