ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն հայտնի է 2015 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Ադրբեջանը ներկայացնող մասնակցի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azvizion.az լրատվական կայքը հայտնում է, որ Twitter սոցիալական կայքում տարածված լուրերի համաձայն, եկող տարի «Եվրատեսիլ»-ում Ադրբեջանը պետք է ներկայացնի մակեդոնացի երգիչ Դանիել Կաիմազանովը:
Սոցցանցերում տարածվել է Կաիմազանովի` «Մակեդոնիա, ներիր ինձ: Այս տարի երգելու եմ Ադրբեջանի համար» մակագրությամբ պաստառով լուսանկարը:
«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Ավստրիայում: