Մշակույթ

Եգիպտոսի Նուբարյան դպրոցում կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի Նուբարյան դպրոցում կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը

ԿԱՀԻՐԵ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արաքս» հայկական երգչախումբը Եգիպտոսում կկատարի ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրված երգերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով եգիպտական «Ahram Online» անգլալեզու լրատվական կայքը, համերգը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Կահիրե քաղաքի Հելիոպոլիս արվարձանի Նուբարյան հայկական դպրոցում:

Եգիպտոսի հայկական փոքրամասնությունը` Կահիրեում և Ալեքսանդրապոլում շուրջ 6 հազար մարդ, ակտիվ մշակութային գործունեություն է ծավալում` ներկայացնելով հայկական ազգային մշակույթն արվեստի տարբեր ժանրերի միջոցով:

Մասնավորապես աչքի է ընկնում հայկական «Արաքս» երգչախումբը, որը պարբերաբար հանդես է գալի համերգային ելույթներով: Խմբավար Միհրան Գազելյանի ղեկավարությամբ Կահիրեի այս երգչախումբը համերգ է տվել հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված։

Կահիրեի «Արաքս» երգչախումբն ստեղծվել է1990թվականին` «Զվարթնոց» անունով, և գործում է Կահիրեի ազգային առաջնորդարանի ներքո: «Արաքս» անունով երգչախումբն առաջին անգամ ելույթ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1700-ամյակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում