Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը կօծի Աբու Դաբիի հայկական եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը կօծի Աբու Դաբիի հայկական եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի Ազգային Առաջնորդարանից, օծման արարողությունը տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գլխավորությամբ:

Օծման արարողությանը հրավիրվում են Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի հավատացյալ համայնքները: Հրավիրվում են նաև այլ գաղութների այն հավատացյալները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել պատմական օրվան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում