Տարածաշրջանային

Գրիգորի Լեպսի համերգը Թբիլիսիում կկայանա բողոքի ակցիաների պայմաններում

2 րոպեի ընթերցում

Գրիգորի Լեպսի համերգը Թբիլիսիում կկայանա բողոքի ակցիաների պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ գոտի» երիտասարդական շարժումը մտադիր է բողոքի ակցիա անցկացնել վրացական ծագմամբ հանրահայտ ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսի՝ դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում պլանավորված համերգի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, երգչի ժամանումը մեծ հետաքրքրություն Է առաջացրել Վրաստանի բնակչության շրջանում, ուստի կազմակերպիչները որոշում են ընդունել համերգն անցկացնել Սպորտի պալատում: Ազատ տոմսեր, որոնց արժեքը տատանվում Էր 40-ից մինչեւ 350 լարի (21-ից մինչեւ 188 դոլար) սահմաններում, վաճառքում արդեն չկան:

«Զարմանում եմ՝ ինչպես են համարձակում այդ մարդուն Վրաստան բերել… Կարծում եմ, որ հասարակությունը պետք է բողոքարկի այդ ոչ բարով վրացու ժամանումը եւ համերգի անցկացումը: Ամո՛թ Է»,-ասված է ոչ կառավարական կազմակերպության հայտարարության մեջ:

«Ազատ գոտու» վրդովմունքի պատճառ Է դարձել Է Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Լեպսի արած հայտարարությունը, որտեղ նա աջակցություն Է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ես իմ երկրի քաղաքացին եմ, ես հարգում եմ իմ նախագահին եւ այն ամենը, ինչ նա անում Է, ես ճիշտ եմ համարում: Ես նրան վստահում եմ, ես նրան հարգում եմ, ես նրան գնահատում եմ»,-նշել Է Լեպսը՝ մեկնաբանելով Ղրիմի հարցը:

Գրիգորի Լեպսվերիձեն, որը հանրությանն ավելի շատ հայտնի Է որպես Գրիգորի Լեպս, ծագումով վրացի ռուսաստանաբնակ երգիչ Է, կոմպոզիտոր, պրոդյուսեր, Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության անդամ, ՌԴ-ի վաստակավոր արտիստ, World Music Awards, «Տարվա երգ», «Ոսկե գրամաֆոն» մրցանակների դափնեկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում