Արագածոտնում 80 ավտոմեքենա է արգելափակվել մերկասառույցի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Քուչակ-Ափնագյուղ ավտոճանապարհին դեկտեմբերի 1-ին` ժամը 19.30-ին մոտ շուրջ 80 ավտոմեքենա է արգելափակվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Նույն օրը` ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորանների մոտակայքում բեռնատարը, որ տեղափոխում էր 27տ կարտոֆիլ, արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում նկատել է արգելափակված ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2108» մակնիշի 08LU065 պետհամարանիշով (վարորդ` Ա. Խ.) ավտոմեքենան և շարունակել ճանապարհը:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում էլ արգելափակվել է «ՄԱՆ» մակնիշի ZZS805 պետհամարանիշով (վարորդ` Գ. Ջ.) բեռնատար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Հայերեն

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ

«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ վարչապետը Հեղափոխության օրվա առիթով շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ