Տարածաշրջանային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Թուրքիա: Անկարայում նա մասնակցելու է ռուս-թուրքական Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 2-րդ նիստին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալութունը:

Ենթադրվում է, որ նիստի ընթացքում ՌԴ եւ Թուրքիայի նախագահները կքննարկեն երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները եւ կստորագրեն մի շարք կարեւոր փաստաթղթեր: Բացի այդ, ենթադրվում է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը կքննարկեն երկու երկրների միջեւ երկկողմանի ապրանքաշրջանառությունը մեծացնելու հարցեր, ինչպես նաեւ կանդրադառնան տարածաշրջանային խնդիրներին ու Սիրիայի ճգնաժամին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում