Ժամանակավորապես կասեցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի գործունեությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, որոնք սահմանում են պատժամիջոցներ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցման համար, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնից, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին այն մասին, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:

Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզում առկա պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու թունավորման աղբյուրը։

Քննության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 54 երեխա, որոնցից 19-ն արդեն դուրս են գրվել։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաև, որ սննդամթերք մատակարարող ընկերությունների մոտ իրականացվում է սննդամթերքի մնացորդային քանակների հաշվառում և կասեցում, մինչև կպարզվի, թե արդյոք թունավորման բնույթը եղել է սննդային, թե՝ ոչ: Ծառայության աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները մանկապարտեզում կատարել են անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում՝ աշխատող անձնակազմի առողջական վիճակի, սննդային մատակարարների ցանկի, երեխաներին տրվող ճաշացանկի և տվյալ պահին սննդամթերքի մնացորդի քանակի մասին: Առկա սննդատեսակներից անմիջապես կատարվել է նմուշառում: Գործի են անցել նաև ՍԱՊԾՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԻ աշխատակիցները: Լաբորատորիայի կողմից կատարվել են նմուշների ընդունման անհրաժեշտ միջոցառումներ:

Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո:

Հայերեն Русский

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26