Կանցկացվի «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» միջազգային համաժողովը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցին ընդառաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության հետ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում դեկտեմբերի 3-4-ը Երևանում կկազմակերպի երկրորդ միջազգային համաժողովը` «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այն նպատակ է հետապնդում մեկտեղելու աշխարհի լավագույն փորձը` հանրային իրազեկման, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության լրատվության և լրագրողների հետ աշխատանքի ոլորտներում, ինչպես նաև՝ քննարկում կազմակերպել հետագա զարգացումների վերաբերյալ, ձևավորելով 2015 թ. մարտին Սենդայում կայանալիք ԱՌՆ երրորդ համաշխարհային կոնֆերանսին ներկայացվելիք ԱԻ հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթը։

Համաժողովին մասնակցելու են նախարարություն-գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, արտասահմանցի փորձագետներ ու լրագրողներ:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը