Սփյուռք

Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է Անթիլիասի կիրակնօրյա վարժարանների աշակերտներին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է Անթիլիասի կիրակնօրյա վարժարանների աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետը ընդունել է Անթիլիասի շրջանի կիրակնօրյա վարժարանների աշակերտներին և ուսուցիչներին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառը հանձնարարություններ է տվել փոքիկներին և բարձր գնահատել ծնողներին, ովքեր իրենց զավակներին կիրակնօրյա դպրոց են ուղարկում՝ դաստիարակվելու մեր եկեղեցու բարոյական և հոգևոր արժեքներով:

Վեհափառ Հայրապետը հաճախակի է ընդունում կիրակնօրյա վարժարանների աշակերտներին: Հանդիպումների ժամանակ Նորին Սրբությունը իր գնահատանքն է հայտնում ու միաժամանակ անհրաժեշտ ցուցումներ կատարում`բարելավելու և ճիշտ ուղու վրա դնելու վարժարանների առաքելությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում