Կառավարությունը պատրաստ է քննարկել 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ կառավարությունն ապագայում կյանքի է կոչելու բոլոր խոստումները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չի եղել մի կետ, առաջարկ, որոնց վերաբերյալ կառավարությունը պայմանավորվել է և չի իրականացրել: «Մենք ոչ իշխանական ուժերի հետ խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք, և ես համոզված եմ, որ մենք ապագայում իրականացնելու ենք այն, ինչ խոստացել ենք: Որևէ հարց չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրականացրել: Կարող են լինել նաև առաջարկներ, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե եռյակը պահանջում է, որպեսզի կառավարությունն առաջին հերթին քննարկի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել այդ հարցը: «Նրանք նույնիսկ առաջարկել էին, որ մենք սկսենք 10-րդ կետից, և մենք դրան էլ ենք համաձայնել: Մենք կառուցողական ենք, ցանկանում ենք աշխատել ընդդիմության հետ: Դա մեր նպատակն է, որպեսզի միասին փորձենք ճիշտ որոշումներ կայացնել, իսկ եթե իրենք չեն ցանկանում մասնակցել, չեն ուզում քննարկել, այստեղ, կարծում եմ, մենք անելիք չունենք»,- եզրափակեց Աբրահամյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերին առաջարկել էր կրկին քննարկումներ սկսել իրենց ներկայացրած 12 կետերի վերաբերյալ` յուրաքանչյուր կետի համար ստեղծելով աշխատանքային խումբ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներից, սակայն ոչ իշխանական ուժերը մերժել էին առաջարկը՝ պնդելով, որպեսզի կառավարությունը կյանքի կոչի 10-րդ կետը, որը վերաբերում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն:

Հայերեն English

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում