Քաղաքականություն

Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանը համարում է բրիտանական նավթագազային ընկերության գաղութ

1 րոպեի ընթերցում

Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանը համարում է բրիտանական նավթագազային ընկերության գաղութ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը վերածվել է BP (մինչև 2001թ. մայիսը` British Petroleum) բրիտանական նավթագազային ընկերության գաղութի։ Լրագրողների հետ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:«Մեծ Բրիտանիան Ադրբեջանում մեծ շահեր է հետապնդում և չի կարող թույլ տալ շփման գծում իրավիճակի այնպիսի լարում, որը կհանգեցնի պատերազմի վերսկսման. դրաընթացքում կարող են վնասվելընկերության նավթատար խողովակները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա և հավելեց, որ Արևմուտքը Ադրբեջանին և Թուրքիային դիտարկում է իբրև ռեսուրսների տարանցիկ ճանապարհ՝ անտեսելով Ռուսասատանի Դաշնությունը, որը կարող է լինել շատ ավելի վստահելի գործընկեր, քան վերը նշված երկրները։

BP բրիտանական նավթագազային ընկերությունը Բաքվում իր գրասենյակը բացել է 1992թ.-ին, իսկ երկու տարի անց՝ 1994թ.-ին BP-ն և նավթային ընկերությունների միջազգային կոնսորցիումը խոշոր պայմանագիր ստորագրեցին Ադրբեջանի կառավարության հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում