ԱԻՆ-ը երախտապարտ է Հոռոմի ավտովթարի վայրում փրկարարներին օգնած գործընկեր ծառայություններին և ՏԻՄ-երին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու ծառայություններին, որոնք նոյեմբերի 10-ին Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի վայրում աշխատելու ժամանակ օգնել են փրկարարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

«2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարը անտարբեր չթողեց ոչ մեկին՝ շահագրգիռ ծառայություններից մինչև շարքային քաղաքացին, և բնական է հասարակության ուշադրությունը դեպքի օպերատիվ արձագանքման և ողբերգական վթարի պատճառների ու հետևանքների ուսումնասիրման նկատմամբ:

Վթարի լուրը ստանալով` երկրի վարչապետի հանձնարարությամբ անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` փրկարարական աշխատանքները անձամբ ղեկավարելու նպատակով, որտեղից պարբերաբար ՀՀ վարչապետին զեկուցել է դեպքի մանրամասների և իրականացվող աշխատանքների մասին:

Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ երկրի վարչապետը շահագրգիռ ծառայություններին հանձնարարել է ուսումնասիրել վթարի պատճառներն ու հետևանքները, պարզել ողբերգության հանգեցրած դեպքի հանգամանքները, ուշադրության կենտրոնում պահել վիրավորների բուժման կազմակերպումը: Միաժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է ուսումնասիրել գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացները և անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաև գազաբալոնների օգտագործման միջազգային փորձը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր օժանդակություն ցուցաբերեցին` ելնելով թե մասնագիտական և թե քաղաքացիական պարտքից, ինչպես նաև գործընկեր ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին համագործակցության համար»:

Հայերեն

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին