Քաղաքականություն

ՄԱԿ-ում կրկին հայտարարություն է արվել կործանված հայկական ուղղաթիռի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում կրկին հայտարարություն է արվել կործանված հայկական ուղղաթիռի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը հերթական անգամ իր մտոհոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա լարվածության կապակցությամբ` կոչ անելով կողմերին զերծ մնալ իրադրությունը լարող գործողություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը` անդրադառանալով լրագրողի այն նկատառմանը, որ ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում խոցված ուղղաթիռը և թույլ չի տալիս, որ հայկական փրկարար առաքելությունը որևէ օգնություն տրամադր օդաչուներին:

Հատկանշական է, որ Հաքն այս անգամ ևս փորձել է համավասարեցնող նշան դնել կատարվածի մեջ` հստակ տարանջատում չտալով ագրեսորի և զոհի միջև: Ի պատասխան դրա` լրագրողը հիշեցրել է, որ հենց ադրբեջանական կողմն էր, որ կացնահարել էր քնած հայ սպային, առևանգել էր սահմանապահ գյուղի բնակչին և տանջամահ արել նրան: Նա պահանջել է ագրեսորին անվանել ագրեսոր և լիակատար պատասխանատվության հրավիրել Ադրբեջանին: Լրագրողն ահազանգել էր, որ նման գործողությունների շարունակման դեպքում պատերազմը միայն երկարաձգվում է:

Ի պատասխան լրագրողի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակը կրկին շրջանցող հայտարարություն է արել: «Սա կոչ է բոլոր կողմերին, և մենք մեծ ցանկություն ունենք, որ բոլոր կողմերը հարգեն հրադադարի ռեժիմի համաձայնագիրը. ահա թե ինչի վրա ենք մենք այս պահին կենտրոնացած»,- ասել է Ֆարհան Հաքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում