Միջազգային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը հաստատակամորեն հանդես է գալիս Կոսովոյի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու օգտին

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստան-Եվրամիություն գործընկերության մշտական խորհրդի հերթական նիստից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը հաստատակամորեն հանդես է գալիս Կոսովոյի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու օգտին: Նա ասել է, որ «Ռուսաստանում ելնում են այն բանից, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կոսովոյին վերաբերող 1244 բանաձեւը միակողմանի կերպով մեկնաբանելը վտանգավոր էե: «Մեկնաբանումը կարող է կատարվել միայն Անվտանգության խորհրդի կողմիցե,- ընդգծել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում