Գյումրիում մեկնարկեց InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում առաջին անգամ նոյեմբերի 8-ին մեկնարկեց InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումը, որի շրջանակներում երկու օրերի ընթացքում կիրականացվեն տեխնոլոգիական՝ «ՀեքթոնՅԱՆ Գյումրի 2014» և «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթները: Այս երկու օրերի ընթացքում կանցկացվեն նաև ArmenianFTW տեխնոլոգիական ձեռնարկություններին առնչվող սեմինարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Սեդա Մուրադյանը միջոցառման նպատակն է ոգեշնչել ՏՏ մասնագետներին և երիտասարդ ձեռներեցներին զարգացնել ստեղծարար միտքը, բացահայտել նորարար գաղափարները և ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել սկսնակ երիտասարդ ձեռներեցների, ոլորտի փորձագետների և ներդրողների միջև:

ՀեքթոնՅԱՆ Գյումրի 2014-ի նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման փառատոն, որտեղ թիմերը կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող լուծման տարբերակները: Ակնկալվում է, որ մրցույթին կներկայացվի շուրջ 60 նախագիծ:

ArmenianFTW ձեռներեցության ֆորումն իր մեջ ներառում է սեմինարների շարք, որոնք անցկացնում են ամերիկյան, բրիտանական, գերմանական, բուլղարական և ուկրանինական վենչուրային հիմնադրամների ներկայացուցիները և ներդրողները: Այս միջոցառման շրջանակներում կներկայացվեն ավելի քան 15 սթարթափ նախագծեր, որոնք հնարավորություն կունենան հաջողության դեպքում ներգրավվել ներդրումներ սկզբնական փուլի համար: Իսկ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթի մասնակից երիտասարդ ձեռներեցների խմբերը կաշխատեն համատեղ գաղափարների շուրջ: Լավագույն 10 գաղափար նոյեմբերի 9-ին կներկայացվի ժյուրիի դատին: Այս ընթացքում բոլոր մասնակիցները հնարավություն ունեն հաղորդակցվելու և կապեր ստեղծելու տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտների ակնառու ներկայացուցիչների հետ:

InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումի կազմակերպիչներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը:InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումն ունի բազմաթիվ համակազմակերպիչներ այդ թվում ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը,Մայքրոսոֆթ Արէյ ընկերությունը, Գյումրու տեխնոլոգիակն կենտրոնը և այլն:

Ֆորումը կամփոփվի նոյեմբերի 9-ին՝ հանդիսավոր արարողությամբ և մրցանակաբաշխությամբ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս