Սփյուռք

Արամ Ա-ի օրհնությամբ հայր և դուստր 1000 կմ երթի կգնան Վանից մինչև Բիբլոս

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ի օրհնությամբ հայր և դուստր 1000 կմ երթի կգնան Վանից մինչև Բիբլոս

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ դիրիժոր և կոմպոզիտոր Վարդան Մելքոնյանը և նրա դուստրը Վերոնիկա-Հայկանուշը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված` 1000 կմ երկարությամբ քայլարշավ կիրականացնեն Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից դեպի Լիբանանի Բիբլոս քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` քայլարշավը կմեկնարկի 2015 թվականի փետրվարին և տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Առաջինի օրհնությամբ:

«1000 կմ երկարությամբ քայլարշավն Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից դեպի Լիբանանի Բիբլոս քաղաք «Թռչնոց բույն» մանկատուն, որ մտադիր եք իրականցնել, իսկապես շատ կարևոր նախաձեռնություն է: Այն կհիշեցնի աշխարհին, որ հարյուր տարի առաջ հայ ժողովրդի դեմ թուրք-օսմանյան կառավարության իրականացրած ցեղասպանությունը այլևս երբեք չպետք է կրկնվի մարդկության պատմության մեջ»,- Վարդան Մելքոնյանին ուղղված նամակում նշել է Վեհափառը:

Հայոց ցեղասպանությունն իր դառը հետքն է ունեցել նաև Մելքոնյանի կյանքի վրա: 1950-ական թվականներին նա եղել է «Թռչնոց բույն» մանկատան սաներից, իսկ դեռահասության տարիներն անցկացրել է Բեյրութի ետնախորշերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում