Սփյուռք

Արամ Ա. Կաթողիկոսը մեկնել է ԱՄԷ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. Կաթողիկոսը մեկնել է ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան կատարած իր հովվապետական այցելության ավարտից հետո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այս մասին«Արմենպրես»–ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Դուբայում և Աբու Դաբիում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ է ունեցել շրջանի կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի ու թեմական պատասխանատուների հետ:

Նորին Սրբությունն այցելել է Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցի, որի շինանարական աշխատանքները գրեթե ավարտվում են: Նա բարձր է գնահատել գաղութի պատասխանաուներին, ովքեր ընդլայնում են եկեղեցու ծառայական դաշտը՝ հոգևոր սնունդ ու ազգային շունչ մատակարարելով Միացյալ Էմիրություններում և Քաթարի զանազան քաղաքներում ապրող մեր ժողովրդի զավակներին:

Դեկտեմբերի 11-12-ին Արամ Ա. Կաթողիկոսի ձեռքով տեղի կունենա Ս. Նահատակաց եկեղեցու օծումը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հոկտեմբերի 15-ի առավոտյան 2 շաբաթյա ժամկետով հովվապետական այցելությամբ մեկնել էր Իրան: Վեհափառ Հայրապետը Թեհրանում և Նոր Ջուղայում այցելել է ծխական եկեղեցիներ և դպրոցներ, հանդիպումներ ունեցել թեմական մարմինների ու պետական պատասխանատուների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում