Քաղաքականություն

Ֆրանսիան վերահաստատել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան վերահաստատել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Փարիզում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Haqqin.az լրատվականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Նա վերահաստատել է միտքն այն մասին, որ Ֆրանսիան նախատեսում է հետագայում էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում ակտիվորեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Մենք հուսով ենք, որ մեր ջանքերը դրական արդյունքի կհանգեցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- հայտնել է Պասկալ Մոնյեն:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ էին տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում