Սփյուռք

Իրանի Նախագահի հրամանով Արամ Ա-ի պատվին պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

Իրանի Նախագահի հրամանով Արամ Ա-ի պատվին պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հրամանով Նախագահի խորհրդական Յունիսին պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատվին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Ճաշկերույթին ներկա էին Իրանի 3 թեմերի առաջնորդները, պատգամավորներ, կրոնական փոքրամասնությունների հոգևոր պետերը, ինչպես նաև ազգային իշխանության ներկայացուցիչներ:

Իրանի Նախագահի խորհրդական Յունիսին ողջունել է Վեհափառ Հայրապետին, այնուհետև նշել Իրանի Իսլամական Հանրապետության և Կիլիկիո Կաթողիկոսության միջև երկար տարիների սերտ համագործակցության մասին:

Վեհափառ Հայրապետն իր հերթին շեշտել է համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ իսլամի և քրիստոնեության, ինչպես նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև:

Վեհափառը Յունիսիի հետ մտերմիկ զրույցի ընթացքում ուշադրության է արժանացրել իրանահայության առնչվող որոշ մտահոգություններ: Յունիսին խոստացել է անհրաժեշտ լուծումներ տալ դրանց:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հոկտեմբերի 15-ի առավոտյան հովվապետական այցելությամբ մեկնել է Իրան: Վեհափառ Հայրապետը Թեհրանում և Նոր Ջուղայում այցելել է եկեղեցիներ և դպրոցներ, հանդիպումներ ունեցել թեմական մարմինների ու պետական պատասխանատուների հետ:

Վեհափառ Հայրապետի այցելությունը կտևի 2 շաբաթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում