Սփյուռք

Արամ Ա Կաթողիկոսը Թեհրանում քննարկել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսը Թեհրանում քննարկել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին առնչվող հարցեր

ԹԵՀՐԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Թեհրանում քննարկել է Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին վերաբերող հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական «Թասնիմ» գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ զրույցում Վեհափառ Հայրապետը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանում` մասնավորապես Սիրիայում, Իրաքում և Լիբանանում, ահաբեկչության դեմ պայքարի գործում: Կաթողիկոսն ընդգծել է, որ բոլոր երկրները գնահատում են Թեհրանի կառուցողական դերակատարությունը հակաահաբեկչական պայքարում:

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին իր հերթին ահաբեկչությունը «կրակ» է անվանել, որը սպառնում է բոլոր ազգերին: Նրա խոսքով` ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ խնդիրներ են ստեղծել տարածաշրջանի բոլոր կրոնների հետևորդների համար, իսկ գերտերությունների որդեգրած ռազմավարությունն այդ ուղղությամբ այնքան էլ արդյունավետ չէ:

Անդրադառնալով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային ընդդեմ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) ահաբեկչական խմբավորման` Լարիջանին ասել է, որ կոալիցիան «բավականին արդյունավետ չէ» ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում