Իրաքի Ռամադի քաղաքում ԻՊ-ի 60 անդամներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ Ռամադի քաղաքում իրաքյան ուժերի ռմբակոծության հետևանքով «Իսլամական պետության» 60 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան ուժերրը հարձակվել են Ռամադի քաղաքի արևմտյան հատվածի վրա: Ռմբակոծվել են ԻՊ-ի 4 դիրքեր: Թիրքիթ քաղաքի հարավում կազմակերպության 25 անդամներ են սպանվել:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԻՊ-ն հսկողություն է հաստատել Դիյալա մարզի Ալի Սար և Թաթարան գյուղերի վրա: Տասնյակ ընտանիքիներ ստիպված հեռացել են Դիյալա մարզի առավել ապահով շրջաններ: Մարզպետի խոսքով` թեժ բախումներ են ընթանում անվտանգության ուժերի և ԻՊ-ի միջև:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Այն 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն արդեն մեկ ամիս է պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի