Սփյուռք

Արամ Ա Կաթողիկոսը մեկնել է Իրան

1 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսը մեկնել է Իրան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հոկտեմբերի 15-ի առավոտյան հովվապետական այցելությամբ մեկնել է Իրան: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետը Թեհրանում և Նոր Ջուղայում կայցելի ծխական եկեղեցիներ և դպրոցներ, հանդիպումներ կունենա թեմական մարմինների ու պետական պատասխանատուների հետ: Կաթողիկոսը նաև կգլխավորի մշակութային և կրոնական հանդիսությունները և իր պատգամը կփոխանցի մեր ժողովրդի զավակներին:

Վեհափառ Հայրապետի այցելությունը կտևի 2 շաբաթ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում