Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հունաց տիեզերական պատրիարքի հետ քննարկել է Հռոմի պապի այցը Թուրքիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Պոլսի Հայոց պատրիարքարանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի` առաջիկայում Թուրքիա ծրագրված այցին: Նրանք քննարկել են Հռոմի պապի այցի ծրագրի մանրամասները: