Ֆրանսիայի դեմ խաղալը կարող է «թունավոր» նվեր դառնալ. Բեռնար Շալանդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի կարծիքով` Ֆրանսիայի հետ խաղը նվեր է, սակայն, այն կարող է վերածվել «թունավոր» նվերի:

«Մեզ համար պատիվ և մեծ նվեր է Ֆրանսիայի հետ խաղը, սակայն այդ նվերը կարող է նաև «թունավոր» լինել: Մենք ունենք 5 առաջատարներ, ովքեր չեն լինի վաղը: Գուցե սա լավագույն ժամանակ չէ, որ խաղանք Ֆրանսիայի դեմ: Մեզ համար նախընտրելի կլիներ խաղալ նրանց դեմ նախորդ խաղից քիչ ավելի հանգստանալուց հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շալանդը:

«Ես հիմա փորձակումների հնարավորություն չունեմ` ի տարբերություն Դիդյե Դեշամի: Ես դեռ պետք է ստուգեմ մեր ֆուտբոլիստների վիճակը, սակայն վաղվա խաղում փոփոխությունները շատ են լինելու»,- հավաստեց գլխավոր մարզիչը:

Ըստ նրա` Ազգային թիմից վնասվածք ունեն Մանուչարյանը, սակայն նա կմարզվի այս երեկո, որից հետո նոր որոշում կկայանացվի, թե արդյոք նա կմասնակցի վաղվա խաղին: Այս ամենը վերաբերում է նաև Բերեզովսկուն, ով երեկ ամբողջ օրը պառկած է եղել:

«Եթե չլինի Մանուչարյանը, ապա նրա փոխարեն կխաղան Դաշյանը, Բադոյանը կամ Սիմոնյանը, ովքեր լավ վիճակում են: Իսկ Կառլեն Մկչրտյանն արդեն սկսել է վերականգնվել նախորդ խաղի թուլությունից հետո: Սերբերի հետ խաղում մեր ֆուտբոլիստներն ավելի շատ են վազել, քան դանիացիների դեմ էր. փաստերը խոսում են ամեն ինչի փոխարեն»,- եզափակեց Շալանդը:

Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, հոկտեմբերի 14-ին:

Հայերեն

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը