Քաղաքականություն

ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կիրականացնի

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 9-ին մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումը տեղի կունենա ադրբեջանական Ֆիզուլի շրջանի Աշաղը Վեյսելի գյուղի ուղղությամբ:

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն:Ադրբեջանական կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենիյ Շարովն ու Պետեր Սվեդբերգը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում