Հասարակական

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանտարածքում հոկտեմբերի 7-11-ին հյուսիսային և արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:Հանրապետության մյուս շրջաններում հոկտեմբերի 7-11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 7-11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 8-9-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +18 աստիճան, հոկտեմբերի 10-11-ին` +20 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում