Արամ Առաջինին են հանձնվել Հայոց ցեղասպանության որբերի կտավները
1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն արժեքավոր նվեր է ստացել Լոնդոնի արքայական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Վարդան Մելքոնյանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը, ով «Թռչնյաց բույն» մանկատան սան է եղել, Լոնդոնից հատուկ ժամանել է Անթիլիաս` Վեհափառ հայրապետին հանձնելու մի քանի երկրներում ապրող «Թռչնյաց բույնի» որբերի պատկերած նկարները, որոնք հիմնականում ներկայացնում են մանկատան ներքին կյանքը:
Աշխարհահռչակ դիրիժորը շատ հաճախ է անդրադառնում «Թռչնյաց բույն»-ում իր եւ մյուս որբերի կյանքին: Դիրիժորը նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվ ջատագովներից է սփյուռքում: Իր դստրերի հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է քայլարշավ, որի մեկնարկը տրվել է Կիլիկիայում:
Մելքոնյանը հայտարարել է, որ այդ կերպ նա վառ է պահում ծնողների հիշատակը, ովքեր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերից են: