Քաղաքականություն

ՀՀ վարչապետը ոչ իշխանական ուժերին պայքարի քաղաքակիրթ ուղի ընտրելու կոչ է անում

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ոչ իշխանական ուժերին պայքարի քաղաքակիրթ ուղի ընտրելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է, որ ոչ իշխանական ուժերն իրենց հանրահավաքներն անցկացնեն քաղաքակիրթ ձևով և զերծ մնան հայհոյանքներից և վիրավորական արտահայտություններից: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը մեկնաբանեց իր արտահայտությունը, երբ Ազգային ժողովում, դիմելով ոչ իշխանական ուժերին, ասել էր՝ «Ի՞նչ եք ուզում. Նոր մարտի մե՞կ եք ուզում»:

«Ուղղակի ես մտահոգված եմ, թե նրանք ինչպես են անցկացնում իրենց հանրահավաքները: Իմ ցանկությունն է, որպեսզի նրանք զերծ մնան հայհոյանքներից և վիրավորական բառապաշարից ու գնան նորմալ, քաղաքակիրթ եղանակով իրենց խնդիրները լուծեն, հանրահավաք անեն: Սա է եղել իմ մտահոգությունը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում երկրորդ մարտի 1 տեղի չունենա. ուղղակի նրանց այդ տոնը, այդ վերաբերմունքն անընդունելի են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աբրահամյանը:

Նա նշեց, որ ժողովուրդն իրենց ընտրել է, որ իր մատից փուշ հանեն, ոչ թե ընտրություններից երեք տարի առաջ սկսեն քաղաքական շահեր առաջ տանել: «Կառավարության դիրքորոշումն է՝ բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատել միասին՝ ժողովրչդի առջև ծառացած խնդիրները միասին լուծելու համար: Սա է նպատակը»,- շեշտեց Աբրահամյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ դա իրենց կուսակցության խնդիրն է և ինքն այդտեղ ասելիք չունի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում