ՄԹ-ը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր է գաղտնազերծել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարությունը հինգ տասնյակից ավելի գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որոնք վերաբերում են 1915 թվականի 1.5 մլն հայերի կոտորածներին և այդ հարցում ՄԹ կառավարության քաղաքականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթերը կարելի է տեսնել ՄԹ կառավարության պաշտոնական կայքում` հրապակումներ բաժնում:

Փաստաթղթերը պարունակում են արտաքին գործերի նախարարության տարբեր բաժանմունքների կողմից գրված նամակներ Միացյալ Թագավորության նախարարներին և պատգամաւորներին: Փաստաթղթերից մեկում, որը թվագրվում է 2010 թվականի հունիսի 17-ով և հասցեագրված է այդ ժամանակ Եվրոպայի հարցերով նախարար Ջասթին ՄքՔենզի Սմիթին նշվում է. «Հայկական սփյուռքը լոբբիստական հզոր աշխատանքներ է կատարում համոզելու աշխարհի կառավարություններին 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների համար կիրառել «Ցեղասպանություն» եզրը: Արտաքին գործերի նախարարությունը պարբերաբար նամակներ է ստանում խորհրդարանականներից և հասարակությունից, ուր կոչ է արվում այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչել»: Նշվում է նաև, որ խնդրի վերաբերյալ դիմումներ սկսել են ստանալ նաև կառավարության մյուս գերատեսչությունները և վարչակազմի աշխատակիցները, թեև դա ԱԳ նախարարության լիազորություններին ենթական խնդիր է:

Նախարարին առաջարկվում է խնդրին անդրադառնալիս ընտրել ՄԹ արտաքին գերատեսչության նախընտրելի քաղաքականությունը` հայերի կոտորածները չճանաչել որպես Ցեղասպանություն: Նշվում է, որ այս տարբերակը հարաբերականորեն ավելի քիչ ռիսկեր է պարունակում. Հայաստանի Հանարպետությունը Հայոց ցեղասպանության շարունակական չճանաչումը կդիտարկի, որ ՄԹ-ը նախապատվությունը տալիս է Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններին, քան Հայաստանին: «Սակայն սա տեսակետ է, որ նրանք արդեն իսկ ունեն,- նշվում է փաստաթղթում,-իսկ հայկական սփյուռքը ՄԹ-ում, թեև բավական ակտիվ է այս հարցում, բայց քանակապես փոքր է (20 հազարից պակաս)»:

«Հայերի կոտորածի ճանաչումը որպես ցեղասպանություն կարող է ավելացնել ՄԹ վրա ճնշումները լոբբիստական այլ խմբերի կողմից` այլ «ցեղասպանութուններ» ճանաչելու համար»,- ասվում է փաստաթղթում:

Միաժամանակ նշվում է, որ Միացյալ Թագավորությունը շարունակաբար դատապարտել է անցած դարասկզբին էթնիկ հայերի կոտորածները և տեղահանություններն Օսմանյան կայսրությունում: Բրիտանական կառավարությունը ժամանակին այդ կոտորածները նկարագրել էր, որպես «հանցագործություն ընդդեմ մարդկության»:

Հայերեն Русский

Հեղափոխությունից հետո 9.1 միլիարդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե․ Նիկոլ Փաշինյան

Լիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը չի ընդունում Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկը

Բրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային

Նիկոլ Փաշինյանը նշեց նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը լուծարելու հիմնավորումը

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա

Չինաստանում մեկնարկել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ գագաթնաժողովը

ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումներից է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը և սահմանների բացումը

Բարձր կատարողական ունեցող դպրոցները կկարողանան տարեկան մինչև 10 միլիոն դրամ լրացուցիչ աջակցություն ստանալ

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման համար առանցքային են վստահությունն ու երկարաժամկետ համագործակցությունը. միջազգային փորձագետներ