Հայաստանը գնահատում է ԼՂ հարցում Հունաստանի հավասարակշիռ դիրքորոշումը. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: ՀՀ Նախագահը հանդիպմանը Հունաստանի իր գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները:«Մենք բարձր ենք գնահատում Հունաստանի հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշումն այս հարցում: Հունաստանի պաշտոնական դիրքոշումն է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ Մինսկի խմբի առաջարկած լուծումների տարբերակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ Նախագահը:

Իր հերթին Հունաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը ներկայացրել է Կիպրական խնդրի շուրջ վերջին զարգացումներն ու նշել, որ բանակցություններն այդ հարցում ճգնաժամային փուլում են: «Մենք պայքարում ենք թուրքական բռնատիրությանը վերջ դնելու ուղղությամբ, սակայն թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները հուսադրող չեն»,-ասաց Պապուլիասը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում է տեղի ունեցել: Առաջինն օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, երկրորդը` սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ:Նախատեսվում է երրորդ հանդիպումը հոկտեմբերի վերջին երրորդ համանախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջորդությամբ Փարիզում:

Հայերեն English Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի