Սփյուռք

Արամ Ա-ն և Բարդուղիմեոս Տիզերական պատրիարքը հայկական եկեղեցում պատարագ են մատուցել

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն և Բարդուղիմեոս Տիզերական պատրիարքը հայկական եկեղեցում պատարագ են մատուցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը և Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Հունաստանի Գյումուլջինե քաղաքի հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցու հիմնադրման 180 ամյակի առիթով համատեղ պատարագ են պատուցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Գյումուլջինեի հայկական համայնքի ղեկավար Ստեփան Մաթևոսյանը քաղաքում բնակվող շատ հայերի հետ դիմավորել է Կաթողիկոսին և տիեզերական պատրիարքին: Վերջիններս պատարագից առաջ կարճ ելույթ են ունեցել:

Արամ Առաջինը հայտնել է, որ Բարդուղիմեոսի հետ ծանոթ են ավելի քան 40 տարի: «Երիտասարդ տարիներին սերտ համագործակցել ենք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աշխատանքների ժամանակ: Ժամանակի ընթացքում նա դարձավ հույների տիեզերական պատրիարքը, իսկ ես Կիլիկիայի կաթողիկոսը, սակայն մենք պահպանեցինք մեր միջև առկա բարեկամության և եղբայրության մթնոլորտը: Պատմությունն էլ է վկա, որ հայկական և հունական եկեղեցիների միջև մշտապես բարեկամական հարաբերություններ են եղել»,- հայտարարել է Արամ Առաջինը` նշելով, որ թե’ ինքը, թե’ հույների տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը մշտապես աշխատել են միասին երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակով:

Իր խոսքում Բարդուղիմեոսը ևս խոսել է հայկական և հունական եկեղեցիների միջև միջեկեղեցական երկխոսությունները շարունակելու պատրաստակամության մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում