ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնը ճիշտ օգտագործեց. Ալեքսանդր Արզումանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առիթը պատեհ էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի եւ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նման բարձր ամբիոնից Հայաստանի դիրքորոշումը հնչեցնելու համար: ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում գնահատում եւ վերլուծում է առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ փորձագիտական տեսանկյունից: Այդ առումով, ըստ Արզումանյանի, ամենակարեւոր շեշտադրումն այն է, որ տասնինը տարի անց պատասխան տրվեց հայր եւ որդի Ալիեւների այն քաղաքական գծին ու շահարկումներին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը հօգուտ Ադրբեջանի են:

«Շատ կարեւոր է, որ Հայաստանի նախագահը ներկայացրեց Ադրբեջանի ներքին կյանքում առկա խնդիրները, ներկայացրեց Հայաստանի պետական դիրքորոշումը իր համար շատ կարեւոր երկու հարցերի առնչությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արզումանյանը` հավելելով, որ պետք է երկրի շահն առաջ քաշել, քանի որ ՄԱԿ-ն այն ամբիոնը չէ, որտեղ պետք է խոսել ներքին խնդիրների մասին: Արզումանյանը շեշտում է, որ Հայաստանում ներքին կյանքում խնդիրներ կան, սակայն այդ հարցերի լուծման ամբիոնը չէ ՄԱԿ-ը: «Ելույթը սպասարկեց Հայաստանի արտաքին շահերին: Ելույթի ժամանակ լսարանը մեծ էր, խոսքը տեղ հասցնելու լավագույն առիթն էր, որ ճիշտ շեշտադրմամբ օգտագործվեց»,- ասաց Արզումանյանը:

Նախկին դիվանագետին զարմացնում է, որ Հայաստանում այդքան շատ են քննարկում նախագահի արտաբերած «Գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունը: Նրա գնահատմամբ, ճիշտ ընտրված արտահայտություն էր, որ շատ հաջող կերպով թարգմանվեց անգլերեն: «Ես այդտեղ հայհոյանք կամ վիրավորանք չեմ տեսնում: ՄԱԿ-ի այդ ամբիոնն այնպիսի խոսքեր է լսել երկրի գերհզոր պետությունների առաջնորդների կողմից, հայհոյանքներ, անգամ կոշիկի շպրտոց, որ նախագահի «գրողը ծոցը վավերացնեք»-ը շատ հարիր է ու շատ ճիշտ ընտրված»,- ասաց Արզումանյանը:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, նախագահը նշել է, որ Հայաստանը լրջորեն մտածում է արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու ուղղությամբ: Նախագահը խոսել է նաեւ ԼՂ հակամարտության մասին, նեկայացրել իրավիճակը, հիշեցրել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած 4 բանաձեւերը, որոնք Ադրբեջանի պարբերաբար շահարկում է եւ ներկայացնում այն լույսի ներքո, որ ձեռնտու է իրեն եւ այդ կերպ շարունակում իր ապակառուցողական քաղաքականությունը:

Հայերեն English Русский

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել